ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա ցեղասպանություն էր

Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա ցեղասպանություն էր
25.04.2017 | 15:42

Մենք չպետք է նահանջենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից՝ իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որը Փարիզում կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

«Իմ պարտքն էր գալ այստեղ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է միշտ համախմբված լինենք ողբերգության մասին հիշատակի համար պայքարում»,- նշել է Օլանդը։ «Դա պայքար է, որի նպատակն է հերքել պատմական ճշմարտության ցանկացած խեղաթյուրում։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, ինչը ես ապացուցել եմ Հայաստան կատարած իմ այցելության ժամանակ։ Միայն պատմական ճշմարտությունը կարող է միավորել։ Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտման քրեականացման ճանապարհից։ Ժխտումը ոչ թե տեսակետ է, այլ ճշմարտության ժխտում»։ Օլանդի խոսքով Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա եղել է ցեղասպանություն, որը պետք է ճանաչել։ Օլանդը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարցով արխիվ է ստեղծվելու։ «Աշխարհում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պայմաններում այս օրը, ապրիլի 24-ը, մեզ հիշեցնում է, որ մենք պետք է գործենք»։ «Իմացեք, որ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև անքակտելի կապ կա, եղբայրական կապ»։



Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ